11:42 | 06.11.18 | Նորություններ | 3735

Երեւանում կանցկացվի փիչինգ հմտություններին նվիրված անվճար դասընթաց

Նոյեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա ստարտափ փիչինգին նվիրված միջոցառում:

Founder Institute Yerevan-ի կազմակերպած միջոցառման խոսնակներն են բիզնես հրեշտակ Չուս Լոզանոն, Wicastr ընկերության համահիմնադիր Արմին Սաիդին եւ Founder Institute-ի երեւանյան մասնաճյուղի համահիմնադիր Մարի Բարսեղյանը:

Մուտքն ազատ է, հարկավոր է գրանցվել այստեղ:

Դասընթացի շրջանակում կքննարկվեն փիչինգ հմտությունների բարելավմանն ուղղված մի շարք թեմաներ, այդ թվում՝ որակյալ փիչինգի բաղադրիչները, բարդ մտքերը պարզ ձեւով բացատրելու հմտությունները, փիչինգի ժամանակ հաճախ արվող սխալները եւ այլն: