14:31 | 31.10.18 | Նորություններ | 11144

Beeline-ի մինչեւ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետը հասանելի է Ստեփանավանում

Beeline-ը հայտարարել է Ստեփանավան քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին:

Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` քաղաքի բնակիչներին հասանելի է դարձել 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Ստեփանավանի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Ստեփանավանում, գերազանցում է նախկինում գործող ADSL տեխնոլոգիան եւ ապահովում մի քանի անգամ բարձր արագություն. փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Ամբողջ ցանցը կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխի կիրառմամբ: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին եւ վայելի գերարագ ինտերնետի հնարավորությունները: Beeline-ը կշարունակի ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով մեր բաժանորդների կյանքը էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Շնորհավորելով քաղաքում Beeline-ի ամենահավատարիմ հաճախորդին, Անդրեյ Պյատախինը նրան նվիրել է Neo Max+ ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն՝ մինչեւ 100 Մբիթ/վրկ գերարագ ֆիքսված ինտերնետ ծառայությամբ եւ 4G բջջային ցանցով:

Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես, բաժանորդագրվել Neo Max ծառայությունների փաթեթներին եւ ամսական սկսած 5990 դրամի դիմաց ստանալ անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, մինչեւ 50 րոպե խոսելաժամանակ ՀՀ այլ օպերատորների բջջային ցանցերում, մինչեւ 6 ԳԲ գերարագ բջջային ինտերնետ 4G ցանցում, 150 SMS հաղորդագրություն, իսկ այժմ նաեւ ֆիքսված ինտերնետ՝ մինչեւ 100 Մբիթ/վրկ արագությամբ: Neo Max+ ծառայությունների փաթեթի օգտագործման առաջին ամիսն անվճար է: