13:42 | 25.10.18 | Նորություններ | 7441
Հոկտեմբերի 23-ին ТД РУБЕЖ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության գրասենյակում ТД РУБЕЖ ընկերության հետ համատեղ «Անվտանգության համակարգի էվոլյուցիա» թեմայով սեմինար է անցկացվել:
Սեմինարի շրջանակում խոսվել է ТД РУБЕЖ ընկերության նորարարությունների եւ ձեռքբերումների մասին: Ներկայացվել է DOS ծխի տվիչ ИП 212-164, որը ստեղծված է ծխի հայտնաբերման եռաշերտ կառուցվածքով եւ տարբերակում է ծուխը փոշուց:
Սեմինարին մասնակցել են անվտանգության համակարգերի տեղադրմամբ, նախագծմամբ զբաղվող տեղական ընկերությունների ներկայացուցիչներ: Անցկացվել է Rubezh հասցեական համակարգի ծրագրավորման ուսումնական դասընթաց:
Նշվում է, որ կազմակերպված միջոցառմամբ հիմք է դրվել հայաստանյան ընկերությունների համար ТД РУБЕЖ ընկերության կողմից նմանատիպ սեմինարների եւ դասընթացների անցկացմանը, որը կնպաստի մասնագետների կատարելագործմանը եւ ոլորտի նորույթներին ծանոթանալուն:
«ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ն 2012թ.-ից գործունեություն է իրականացնում հակահրդեհային, անվտանգության, իրազեկման եւ տեսահսկման համակարգերի ներմուծման, տեղադրման եւ սպասարկման ոլորտներում: Այն ՀՀ ԱԻՆ օպերատորն է եւ իրականացնում է հակահրդեհային համակարգերի համակցում՝ ՀՀ ԱԻՆ 911 մոնիթորինգային ծառայությանը: Ընկերությունը ՀՀ-ում մի շարք արտադրող ընկերությունների ներկայացուցիչ է: