11:31 | 09.10.18 | Նորություններ | 3989

Երեւանում կխոսեն վենչուրային կապիտալի «գաղտնիքների» մասին

Հոկտեմբերի 10-ին՝ 16:30-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա «Վենչուրային կապիտալ՝ կուլիսների ետեւում» սեմինարը, որը կվարի HIVE Ventures-ի հիմնադիր Նինա Աչաջյանը:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետեւյալ թեմաները՝

- Ինչպե՞ս հանդիպել բարձր մակարդակի վենչուրային ընկերությունների հետ

- Ի՞նչ են փնտրում վենչուրային ընկերությունները

- Ինչպե՞ս են կայացվում ներդրումային որոշումները

Մուտքն ազատ է, սակայն հարկավոր է նախապես գրանցվել այստեղ:

Նինա Աչաջյանն ավարտել է Հարվարդի համալսարանը` ստանալով «Բիզնես կառավարում կառավարության մեջ» բակալավրի աստիճան, արժանացել է Michael C. Rockefeller կրթաթոշակի: