12:21 | 26.09.18 | Նորություններ | 13041

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոումինգի 15Դ/ՄԲ սակագնից 42 երկրում

Ucom-ի բաժանորդները ռոումինգում գտնվելիս կշարունակեն օգտվել ինտերնետի մատչելի սակագնից մինչեւ 2019թ․ հունվարի 31-ը։

Մասնավորապես՝ շարժական կապի բաժանորդներն ընդամենը 15 դրամ/ՄԲ սակագնով կարող են կապի մեջ մնալ իրենց մտերիմների հետ Եգիպտոսում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Վրաստանում ու եւս 37 երկրում ճամփորդելիս:

«Ավելին՝ Վրաստանում ռոումինգի ժամանակ Ucom-ի բաժանորդները կարող են միանալ Magticom կամ Geocell օպերատորներին, ակտիվացնել 100ՄԲ ինտերնետ փաթեթը 1200 դրամով, 300ՄԲ փաթեթը 3000 դրամով եւ 1ԳԲ ծավալով փաթեթն ընդամենը 8000 դրամով»,- նշել է Ucom-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բոլոր փաթեթների վավերականության ժամկետը 30 օր է։ Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է հավաքել *121#, ակտիվացնել ռոումինգի ծառայությունը եւ ընտրել հարմար տարբերակը:

Օպերատորների եւ երկրների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ: