09:49 | 26.09.18 | Նորություններ | 4221

Նոր հնարավորություններ՝ InecoMobile հավելվածում

Ինեկոբանկը, հանդիսանալով տարածաշրջանի առաջատար թվային բանկերից մեկը, շարունակում է զարգացնել հեռահար բանկային ծառայությունները՝ գործարկելով նոր հնարավորություններ InecoMobile հավելվածում։

«Հետաքրքրության մեծ ալիք բարձրացրած InecoPay արագ վճարումների հնարավորությունն այժմ հասանելի է ոչ միայն Ինեկոբանկի հաճախորդներին, այլ նաեւ բոլոր նրանց, ովքեր ունեն ՀՀ բանկերի կողմից թողարկված ArCa, Visa, Master վճարային քարտեր, ինչպես նաեւ՝ միջազգային MasterCard վճարային համակարգի քարտեր։ Ընդամենն անհրաժեշտ է InecoMobile հավելվածին կցել վճարային քարտն ու կատարել InecoPay վճարում սմարթֆոնի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։

Բանկում տեղեկացրել են, որ քարտի կցման հնարավորությանը զուգահեռ՝ Ինեկոմոբայլ հավելվածում գործարկվել է եւս մեկ գործիք՝ «պարբերական վճարումների կատարում», որի շնորհիվ հաճախորդները ստիպված չեն լինի ամեն ամիս կատարել նույն գործարքները, այլ հենց հավելվածի միջոցով կարող են հանձնարարել բանկին իրենց փոխարեն իրականացնել այնպիսի գործարքներ, ինչպիսիք են կոմունալ վճարումները, վարկի ամսական մարումները,  վարձավճարների փոխանցումները եւ այլ պարբերական վճարումներ։

«Այս գործիքն օգտատերերին թույլ կտա նաեւ կցված քարտերից կատարել պարբերական համալրումներ իրենց Ինեկոբանկի հաշիվներին եւ ստանալ հնարավորություն օգտվելու բանկի կողմից մատուցվող օնլայն եւ մոբայլ   ամբողջական ծառայություններից»,- նշել են բանկում:

«Ինչպես եւ խոստացել ենք, բանկը մշտապես կատարելագործելու է իր կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով առավել հարմար եւ հասանելի։ Այս տարվա ընթացքում բանկը կներդնի եւս մեկ նորարարական լուծում, որը էականորեն կբարձրացնի քարտային պրոդուկտների գրավչությունը հաճախորդների համար»,- նշել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: