Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է PicsArt ընկերություն, ծանոթացել վերջինիս գործունեությանը:
Շրջայցի ընթացքում PicsArt-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաեւ PicsArt հավելվածի հնարավորությունները:
PicsArt հավելվածն այսօր 30 լեզվով հասանելի է ամբողջ աշխարհում՝ iOS, Android եւ Windows հարթակներում: Հավելվածն 100 միլիոնից ավելի ամսական ակտիվ օգտատեր ունի, որոնք ստեղծում եւ խմբագրում են մոտ մեկ միլիարդ պատկեր եւ տեսանյութ։