10:22 | 07.09.18 | Նորություններ | 3258

ArmIGF 2018-ը կանցկացվի հոկտեմբերի 10-ին

Հոկտեմբերի 10-ին Երեւանում կկայանա Հայկական Ինտերնետ կառավարման (ArmIGF) ամենամյա համաժողովը:

ArmIGF 2018-ը կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ:


Կազմակերպիչների խոսքով, ելույթ են ունենալու փորձառու մասնագետներ, խոսնակներ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպություններից:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ բլոկչեյն, թվային գովազդ, ազգային այբուբենով դոմենային անուններ, իրերի ինտերնետ (IoT), առցանց հայաբովանդակ կրթություն, անձնական տվյալներ (GDPR), արհեստական բանականություն եւ այլն:

Մուտքն անվճար է եւ բաց բոլորի համար, սակայն օնլայն գրանցումը պարտադիր է: Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է: