11:13 | 09.08.18 | Նորություններ | 13413

Factumsoft-ը կավտոմատացնի Europcar-ի բիզնես գործընթացները

Միջին եւ խոշոր ձեռնարկությունների բիզնեսի ավտոմատացման ծրագրային լուծումներ առաջարկող Factumsoft ընկերությունը կավտոմատացնի մեքենաների վարձույթի ծառայություններ տրամադրող Europcar Armenia-ի բիզնես գործընթացները:

Itel.am-ի հետ զրույցում Factumsoft-ի հիմնադիր տնօրեն Արման Մարգարյանը նշել է, որ որոշման կայացմանը նպաստել է մեքենաների ամրագրման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:


«Europcar-ի Factumsoft-ին դիմելու հիմնական շարժառիթներից էր ընկերության արդյունավետության բարելավումը: Հին համակարգից օգտվելիս օգտատերերը ստիպված էին մի շարք գործողություններ կատարել՝ գտնելու անհրաժեշտ ինֆորմացիան եւ ավարտելու մեքենաների ամրագրման գործընթացը: Factumsoft ERP ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման ծրագրային լուծումը հնարավորություն է տալիս այդ ամենն անել ընդամենը մի քանի կոճակի օգնությամբ»,- նշել է Արման Մարգարյանը: