14:10 | 03.08.18 | Նորություններ | 12023

HIVE Summit-ը կրկին Հայաստան կբերի Սիլիկոնյան հովտի հայտնի դեմքերի

Հոկտեմբերի 13-ին Երեւանում կկայանա HIVE Ventures-ի ամենամյա տեխնո համաժողովը, որին կմասնակցեն Սիլիկոնյան հովտի հայտնի դեմքեր:

4-րդ անգամ անցկացվող համաժողովն այս տարի եւս կհյուրընկալվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտը:  


HIVE Ventures-ում նշել են, որ Հայաստան կայցելեն Սիլիկոնյան հովտի առաջատար վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Y Combinator-ից, Skydeck-ից, Index Ventures-ից, Kleiner Perkins-ից, Bessemer Venture Partners-ից:


Hacking Silicon Valley խորագրով միջոցառմանը ելույթներով հանդես կգան Dropbox, ServiceTitan, Gecko Robotics եւ այլ ընկերությունների հիմնադիրներ: