11:40 | 02.08.18 | Նորություններ | 4033

Ժամանակի կառավարման նոր գործառույթ Facebook-ում եւ Instagram-ում

Facebook-ի եւ Instagram-ի նոր գործառույթը թույլ կտա պարզել, թե որքան ժամանակ են օգտատերերն անցկացնում հավելվածներում:

Նոր գործառույթը նաեւ ծանուցումներ կուղարկի, երբ օգտատերը նախատեսվածից ավելի շատ ժամանակ ծախսի այնտեղ:

Facebook-ում նշել են, որ ցանկանում են վստահ լինել, որ հավելվածներում անցկացված ժամանակը «նպատակային է, դրական եւ ոգեւորող»:

Instagram-ում նոր գործառույթին ծանոթանալու համար հարկավոր է կարգավորումներ բաժնում բացել «Ձեր գործունեությունը» (Your Activity) բաժինը:


Facebook-ում գործառույթը հասանելի է «Կարգավորումներ եւ Գաղտնիություն» (Settings & Privacy) բաժնում:


Առաջիկա շաբաթների ընթացքում գործառույթը հասանելի կդառնա բոլոր օգտատերերին: