11:28 | 23.10.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 46433
Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:
Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ, ավելանում է դրանց թիվը:
Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները:
Joomag-ը ստեղծվել է 2009թ.: Գլխամասը Սիլիկոնյան հովտում է, եւս մեկ գրասենյակ գործում է Սանտա Մոնիկայում: 2015թ. սկզբին սկսել են գործել ընկերության գրասենյակները Մյունխենում եւ Մոսկվայում: Joomag-ի երեւանյան գրասենյակը հիմնվել է 2013թ.:
Joomag-ը մշակել է առաջին ինովացիոն հարթակը՝ թվայնացված ինտերակտիվ ամսագրեր, բրոշյուրներ, կատալոգներ ստեղծելու համար: Հարթակն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 300 հազ. հրատարակիչ:
Joomag-ն այս գրասենյակ է տեղափոխվել 2015թ. ապրիլին
Ընկերությունը Հայաստանում ունի 36 աշխատակից
Joomag-ի հաճախորդների թվում են Huffington Post-ը, Vogue-ը, Cosmopolitan-ը, Bazaar-ը…
Երբ խորհրդակցելու անհրաժեշտություն կա
Այստեղ նախապատվությունը տալիս են Apple-ի արտադրանքին
Ընկերության աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ
Բուռն աշխատանքային մթնոլորտ
Open space-ը՝ որպես հիմնական աշխատասենյակ
Կա նաեւ աշխատանքի նման տարբերակ. առանձին եւ կենտրոնացած
Ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գծով տնօրեն Տիգրան Բադալյանը
Joomag-ի աշխատակիցներն իրար հետ փորձով են կիսվում
Այստեղ չեն մոռանում նաեւ կենդանի շփման մասին
Joomag-ի խոհանոցը
Արջուկն ու ռոբոտը հաջող աշխատանքային օր են մաղթում
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի