11:51 | 20.07.18 | Նորություններ | 5216

Fortune. Instagram-ի եւ Facebook-ի համահիմնադիրներն աշխարհի ամենաազդեցիկ երիտասարդներն են

Fortune ամսագիրը հրապարակել է մինչեւ 40 տարեկան աշխարհի ամենաազդեցիկ 40 երիտասարդների վարկանիշը:

Առաջին հորիզոնականը կիսում են Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը (34տ.) եւ Instagram-ի համահիմնադիր Քեւին Սիստրոմը (34տ.):

Lyft-ի 34-ամյա համահիմնադիրներ Լոգան Գրինը եւ Ջոն Զիմմերը 3-րդ տեղում են, իսկ Snap-ի համահիմնադիր Էվան Շպիգելը (28տ.) 16-րդն է:

Էթերիում կրիպտոարժույթի հեղինակ 24-ամյա Վիտալիկ Բուտերինը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը, իսկ Telegram-ի համահիմնադիր 33-ամյա Պավել Դուրովը 25-րդ տեղում է: