16:29 | 18.07.18 | Նորություններ | 16302

Beeline-ը շարժական ինտերնետի նոր առաջարկ է ներկայացրել

Beeline-ը հայտարարել է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։

Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ շարժական ինտերնետ։

«Վերջերս մենք բաժանորդներից շատ հաճախ առաջարկներ էինք ստանում՝ շարժական ինտերնետի սակագնային պլանների շարքն ընդլայնելու հետ կապված։ Մեր նոր առաջարկները նախատեսված են հենց շարժական ինտերնետի ամենաակտիվ օգտագործողների համար եւ թույլ են տալիս հաճախորդներին լիարժեք գնահատել մեր 3G եւ 4G բջջային ցանցերի արագություններն ու հարկ եղած դեպքում ավելացնել հասանելի ինտերնետի ծավալը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ինտերնետ այսօր» առաջարկի շրջանակում տրամադրված շարժական ինտերնետի ծավալը կարելի է օգտագործել մինչեւ օրվա ավարտը։ Հիմնական ծավալի սպառման դեպքում հնարավոր է ակտիվացնել «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը, որի արժեքն է 200 դրամ։ Այդ ծավալը կարելի է օգտագործել մինչեւ հաջորդ օրվա ժամը 22։00-ն։ «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը ակտիվացնելու համար պետք է հավաքել *2200# հրահանգը։