17:44 | 26.06.18 | Նորություններ | 12731
Ամառային բիզնես դպրոց 2017-ի սաներն ուսումնական այց են կատարել Հայաստանում Beeline-ի կենտրոնական գրասենյակ եւ ծանոթացել ընկերության աշխատանքին։
Շուրջ 40 երիտասարդ, ովքեր իրենց ապագան կապում են բիզնեսի կամ ՏՏ ոլորտի հետ, այցելել են ընկերության բաժանորդների սպասարկման կենտրոնը, հետեւել օպերատորների աշխատանքին, եղել մարքեթինգի եւ PR-ի ծառայություններում, ինչպես նաեւ զրուցել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։
«Մենք միշտ ուրախ ենք տեսնել պայծառ երիտասարդ դեմքեր մեր գրասենյակում եւ շատ ենք գնահատում նրանց հետաքրքրությունը մեր ընկերության նկատմամբ։ Մենք երիտասարդներին փոխանցելու ահռելի փորձ ունենք եւ միշտ երջանիկ ենք դա անել այն հուսով, որ այդ գիտելիքները մի օր կծառայեն իրենց ապագա կարիերայի կառուցմանը եւ նրանց կյանքը կդարձնեն ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ամառային բիզնես դպրոցը ստեղծվել է 2017թ․ ամռանը: Դասընթացների շրջանակում մասնակիցներն այցելում են երկրի խոշոր ընկերություններ՝ գործնական կապեր ստեղծելու նպատակով։