13:12 | 25.06.18 | Նորություններ | 10298

ԻՏՁՄ-ն կընդլայնի գործունեությունն ու կկոչվի ԱՏՁՄ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարել է իր գործունեությունն ընդլայնելու մասին՝ ներառելով առաջատար տեխնոլոգիաների ոլորտը:

Հայաստանի ՏՏ ոլորտի ավելի քան 80 ընկերությունների խոշորագույն բիզնես ասոցիացիան այսուհետ կկոչվի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ-UATE):

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնախնդիրները մոտ 90%-ով համընկնում են առաջատար այլ ոլորտների խնդիրների հետ. ինչպես օրինակ՝ կրթության հիմնախնդիրներն ու կադրերի պատրաստումը, «Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր» բրենդի առաջխաղացումը, ռազմարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը եւ այլն: Կարծում եմ, որ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ընդգրկումը մեր ասոցիացիայի մեջ՝ կուժեղացնի մեր հնարավորությունները նշված խնդիրների համապարփակ լուծման համար», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: