15:46 | 13.06.18 | Նորություններ | 14209

Beeline-ը «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ի գլխավոր գործընկերն է

Beeline-ը դարձել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ի գլխավոր գործընկերը:

Ընկերությունը սամմիթին աջակցություն կցուցաբերի «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։

Այս տարի սամմիթը կանցկացվի հուլիսի 22-29-ը, եւ այդ ընթացքում դրան կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ եւ ոլորտի ներկայացուցիչներ։

«Beeline-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում ստարտափ միջավայրի զարգացմանը։ Այդ նպատակով մենք գործարկել ենք մեր սեփական ստարտափ ինկուբատորը։ Իսկ այս համաժողովը դիտարկում ենք որպես Հայաստանում սկսնակ ստարտափներին շոշափելի աջակցություն տրամադրելու հիանալի հնարավորություն։ Հուսով եմ, յուրաքանչյուր ստարտափ, ներդրող եւ առ հասարակ մասնակից կիրականացնի այն բոլոր նպատակները, որոնց համար գալիս է «Սեւան Ստարտափ Սամմիթին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «Սիսայդ Ստարտափ Սամմիթ», եւ անցկացվել ԱՄԷ-ում եւ Հնդկաստանում։ Առաջիկա սամմիթը Սեւանի ափին կդառնա եզրափակիչ միջոցառումը, որի ժամանակ կամփոփվեն ԱՄԷ-ի եւ Հնդկաստանի համաժողովների արդյունքները։

Ծրագրի ներդրումային ֆոնդը 100 000 դոլար է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ երկու ստարտափի, մրցանակային ֆոնդը կկազմի $50 հազ.։

«Մեր գլխավոր նպատակներից մեկը համագործակցության հարթակ ստեղծելն է բոլոր գործարարների եւ առաջատար ընկերությունների միջեւ, եւ շատ ուրախ ենք, որ այս տարի եւս կհամագործակցենք Beeline-ի հետ։ Շարունակական աջակցությունը մեր ծրագրի իրականացմանը փաստում է այն, որ Beeline-ը ցանկանում է Հայաստանում խրախուսել նորարարական գաղափարների կայացումը, որն էլ իր հերթին մեր երկիրն ավելի գրավիչ կդարձնի ներդնողների համար»,- նշել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Beeline-ը երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գործընկեր: