16:01 | 08.06.18 | Նորություններ | 3322

Վիրտուալ իրականությամբ Tetris-ը հասանելի կլինի աշնանը

Enhance Games ստուդիան աշխատանքներ է տանում հայտնի Tetris խաղը վիրտուալ իրականությամբ ներկայացնելու ուղղությամբ:

The Verge-ի փոխանցմամբ՝ Ալեքսեյ Պաժիտնովի կողմից 1984թ. ստեղծված խաղի նոր տարբերակը հնարավոր կլինի խաղալ PlayStation 4-ով:

Խաղը կանվանվի Tetris Effect եւ «խաղացողին կառաջնորդի ֆանտաստիկ, ամբողջովին եռաչափ աշխարհներ, որոնք փոփոխվում են խաղալու արդյունքում»:

 

Tetris Effect-ը կունենա 30 մակարդակ: Հատուկ ուշադրություն կդարձվի օգտագործվող աուդիո էֆեկտներին:

PlayStation VR սաղավարտի հետ համատեղելի խաղի գործարկումը նախատեսված է աշնանը: