13:23 | 08.06.18 | Նորություններ | 11734

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է Data ինտերնետ փաթեթը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող Data օրական կանխավճարային փաթեթը:

Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ վերահսկելով ինտերնետի օրական ծախսերը:

Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է միացնել մոդեմի կամ պլանշետի ինտերնետը:

1 ԳԲ գերարագ ինտերնետի oրական ակտիվացման գինը 200 դրամ է: Ծառայության ակտիվացման գումարը գանձվում է փաթեթն ակտիվացնելու պահին:

«Ամռան ամիսները զբոսաշրջության ակտիվ ժամանակահատված են Հայաստանի համար, եւ Data օրական ծառայությունը ստեղծվել է՝ հաշվի առնելով թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, եւ թե՛ շրջագայող մեր հայրենակիցների հաղորդակցության կարիքները: Այսինքն ճամփորդելիս՝ կարող եք ձեզ հետ վերցնել մոդեմը կամ պլանշետը եւ Data օրական կանխավճարային փաթեթի շնորհիվ օգտվել բարձր արագությամբ ինտերնետից, ե՞րբ եւ որտե՞ղ ցանկանում եք»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Քարտն արժե 1000 դրամ, վավերականության ժամկետը 195 օր է: