16:54 | 07.06.18 | Նորություններ | 11141

ՎիվաՍել-ՄՏՍ. Honor View 10 սմարթֆոնն արդեն վաճառքում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Honor View 10 սմարթֆոնն արդեն կարելի է գնել ընկերության սպասարկման կենտրոններից եւ առցանց խանութից:

Honor View 10 սմարթֆոնն ունի կրկնակի հիմնական նկարահանող խցիկ՝ 20 ՄՊ եւ 16 ՄՊ, արհեստական բանականությամբ (ինտելեկտով) օժտված պրոցեսոր, դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման հնարավորություն, ինչպես նաեւ 6 ԳԲ RAM եւ 128 ԳԲ ROM:

Սմարթֆոնի գինը 286 900 դրամ է:

Սարքը կարելի է գնել կանխիկ եւ ապառիկ եղանակներով: