13:59 | 31.05.18 | Նորություններ | 12451

Beeline-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել «Առաջնորդության դպրոցում»

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը եւ շնորհավորել 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին:

Շնորհավորական խոսքում ընկերության ղեկավարն անդրադարձել է կարիերայի եւ անձնական զարգացման թեմաներին, եւ որպես օրինակ ներկայացրել «Տրանսֆորմացիա ԱրմենՏելից մինչեւ VEON» պրեզենտացիան:

«Զարգացումն այսօր նշանակում է ամեն օր եւ ամեն ժամ սահմանել նոր նշաձող, որը «գրավելն» առաջին հայացքից անհնար է թվում։ Եթե դա այդպես է, ապա ձեր նպատակներն իսկապես հավակնոտ են, եւ նույնիսկ ամեն ձախողումը ձեզ ավելի է մոտեցնելու հաջողությանը: Իսկ ես ձեզ համար ունեմ զարգացման, ինչպես նաեւ հաջողությունների եւ բացթողումների հիանալի պատմություն՝ ձեզ բոլորիդ լավ ծանոթ ընկերության օրինակով»,- նշել է Անդրեյ Պյատախինը: