12:32 | 31.05.18 | Նորություններ | 11701

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Ագարակաձոր գյուղի մանկապարտեզին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում Ագարակաձորի մանկապարտեզի ջեռուցման խնդիրն այս տարի կլուծվի:

37 տարի շարունակ գործող մանկապարտեզը, որը լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով տարվա մեջ 7-8 ամիս է աշխատում, ներառվել է «Էկոգյուղերի ցանցի ստեղծում» ծրագրի՝ 2018թ. ցանկում:

«Եթե մեր մանկապարտեզում ջեռուցում ապահովվի եւ ամբողջ տարին աշխատենք՝ մեզ կհաջողվի երեխաներին լիարժեք նախապատրաստել դպրոց հաճախելուն»,- նշել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը: