16:15 | 16.05.18 | Նորություններ | 3801

Apple Music-ից արդեն 50 մլն մարդ է օգտվում

Apple Music ծառայությունն արդեն ունի 50 մլն օգտագործող՝ ներառյալ ծառայության համար վճարող եւ անվճար տարբերակն օգտագործողները:

Այս մասին Bloomberg TV-ի հետ զրույցում ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը:

Փետրվարին ծառայությունն ուներ միայն 36 մլն բաժանորդ, մարտին՝ 38 մլն, իսկ ապրիլին՝ 40 մլն:

Սակայն Apple Music-ին դեռ չի հաջողվում շրջանցել գլխավոր մրցակից Spotify-ին, որը հայտարարել է 75 մլն բաժանորդի շեմը հատելու մասին: Միաժամանակ, հարկ է նշել, որ Spotify-ի բաժանորդների աճն ավելի դանդաղ է: Այն ամսական կազմում է 2%, իսկ Apple-ի դեպքում այդ ցուցանիշը 5% է:

Թիմ Քուքը նաեւ նշել է, որ Apple-ն այսուհետ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու վիդեո սթրիմինգին եւ օրիգինալ հեռուստատեսային սերիալներին եւ ֆիլմերին, սակայն մանրամասներ չի հաղորդել:

«Մենք չափազանց հետաքրքրված ենք կոնտենտային բիզնեսով: Դեռ պատրաստ չենք մանրամասներ ներկայացնել, սակայն դա իսկապես հետարքրքիր ուղղություն է մեզ համար»,- նշել է Apple-ի գործադիր տնօրենը: