12:11 | 16.05.18 | Նորություններ | 4336

    Google One եւ տարիֆային նոր պլաններ՝ Google-ից

    Google-ը ռեբրենդինգ է իրականացրել Google Drive-ում եւ ներկայացրել Google One ծառայությունը:

    Նոր ծառայությունը հասանելի կդառնա բոլոր այն օգտատերերին, որոնք ներկայում բաժանորդագրված են Google Drive պահոցի տարիֆներին:

    Ընկերությունը նաեւ փոխել է տարիֆային պլանների սակագները.

    - 100 ԳԲ՝ $1.99
    - 200 ԳԲ՝ $2.99 (նորույթ)
    - 2 ՏԲ՝ $9.99 (նախկին $19.99-ի փոխարեն)
    - 10 ՏԲ՝ $ 99.99
    - 20 ՏԲ՝ $ 199.99
    - 30 ՏԲ՝ $ 299.99

    Օգտատերերը կկարողանան նաեւ իրենց պահոցը կիսել ընտանիքի մինչեւ 4 անդամի հետ:

    15 ԳԲ ծավալով անվճար պահոցի տարիֆը կպահպանվի:

    Օգտատերերը նաեւ ծառայությունների անվճար օգնություն կստանան ընկերության մասնագետների կողմից: Այդ ծառայությունը հասանելի կլինի այն օգտատերերին, որոնք 100 ԳԲ եւ ավելի տարիֆային պլանների են բաժանորդագրված:

    Սկզբում Google One-ը հասանելի կդառնա ԱՄՆ օգտատերերին, ապա՝ այլ երկրներում եւս: