16:45 | 15.05.18 | Նորություններ | 14365

Beeline-ը iPhone գնելու ակցիա է գործարկել

Beeline-ը հայտարարում է iPhone սմարթֆոններ գնելու հատուկ ակցիայի գործարկման մասին:

Մինչեւ հունիսի 30-ը iPhone կարելի է գնել ապառիկ եւ տոկոսների փոխարեն վճարել միայն կապի համար։

Առաջարկի շրջանակում հաճախորդները միանում են «Սմարթ» սակագնային պլանին եւ առաջին երկու ամիսն ազատվում են բաժանորդավճարից։ Ակցիայի շրջանակում հնարավոր է ձեռք բերել iPhone-ների բոլոր վերջին մոդելները՝ iPhone 6s-ից մինչեւ iPhone X։

«Apple ընկերության հեռախոսները շատ սիրված են մեր հաճախորդների կողմից, եւ մեզ ամեն օր դիմում են այդ հանրահայտ ընկերության հեռախոսներն ավելի մատչելի դարձնելու առաջարկներով։ Այսօր մենք ուրախ ենք հայտնել, որ կարող ենք առաջարկել iPhone սմարթֆոնները մեր հաճախորդների կողմից արդեն սիրված ակցիայի շրջանակներում, երբ, գնելով հեռախոս Beeline-ից՝ հաճախորդը տոկոսի փոխարեն վճարում է իր կապի համար։ Ավելին, առաջին երկու ամսվա բաժանորդավճարը մենք վերցնում ենք մեզ վրա»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։