14:01 | 11.05.18 | Նորություններ | 17345

Beeline-ն ու Yandex-ը գործարկում են համատեղ ակցիա

Beeline-ը եւ Yandex-ը գործարկում են համատեղ ակցիա, որի շրջանակում Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator, Yandex.Disk հավելվածների համար ինտերնետի տրաֆիկը կլինի անվճար։

«Սմարթ», Quatro եւ Neomax սակագնային պլանների բաժանորդները կկարողանան օգտվել ծառայություններից առանց ինտերնետի ծախսի, նույնիսկ հաշիվը սպառված լինելու դեպքում:

«Beeline-ը շարունակում է զարգանալ եւ ուրախացնել իր հաճախորդներին արդիական եւ օգտակար ծառայություններով։ Yandex-ի հետ համագործակցությունը թույլ կտա մեր բաժանորդներին երաժշտություն լսել, տաքսի պատվիրել, նավիգացիայից եւ Yandex.Disk ամպային պահեստից օգտվել՝ չանհանգստանալով ինտերնետի ծախսերի համար։ Սա աննախադեպ առաջարկ է հայաստանյան շուկայում, եւ մենք հպարտ ենք, որ Yandex-ի սիրված հավելվածներն առաջինը հասանելի դարձրեցինք մեր հաճախորդների համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Yandex.Taxi-ն աշխատում է արդեն 10 երկրում, բայց Հայաստանը միշտ եղել է եւ կմնա առանձնահատուկ մեզ համար։ Արագ եւ մատչելի տաքսի կարելի է պատվիրել արդեն Հայաստանի 14 քաղաքներում՝ Գյումրիից մինչեւ Կապան։ Տեղում չի մնացել նաեւ Yandex.Navigator-ը, որն օպերատիվ կերպով ցույց է տալիս խցանումները, փակ ճանապարհները եւ կարող է վարորդին շրջանցիկ ուղիներ առաջարկել։ Իսկ վերջերս այն սովորել է Երեւանի փողոցների ծանրաբեռնվածությունը գնահատել բալերով։ Beeline-ի մեր գործընկերների շնորհիվ մեր օգտատերերը եւ մեր գործընկեր տաքսի ծառայությունների վարորդները կարող են չանհանգստանալ բավարար ինտերնետ ունենալու համար եւ գումար կխնայեն»,- ասել է Yandex.Taxi-ի միջազգային զարգացման տնօրեն Մուշեղ Սահակյանը։

Ակցիան գործում է մինչեւ 2018թ. օգոստոսի 31-ը։