10:50 | 17.04.18 | Նորություններ | 7619

iPolytech հավելվածը կինֆորմացնի դիմորդներին եւ ուսանողներին

Գործարկվել է iPolytech մոբայլ հավելվածը, որի միջոցով ուսանողները, նրանց ծնողները եւ ապագա դիմորդները կարող են տեղեկատվություն ստանալ համալսարանում իրականացվող ծրագրերի մասին:

Այն հասանելի է APP Store-ում եւ Google Play-ում:

Հավելվածը պարզ կառուցվածքով տեղեկատվական հարթակ է, որտեղ կարելի է ստանալ ուսումնական ստորաբաժանումների վերաբերյալ ունեցած հարցերի պատասխաններ, ինչը կարող է օգտակար լինել դիմորդների մասնագիտական կողմնորոշման հարցում:

iPolytech նախագծի ղեկավար Ջանիկ Սեւոյանը նշել է, որ այն իր տեսակի մեջ առաջին հայկական բուհական կրթական հավելվածն է:

«Նման հավելվածներ ունեն մի շարք հեղինակավոր համալսարաններ, ինչպիսիք են Harvard-ը, Oxford-ը, Stenford-ը եւ այլք: Շարքը թվարկելի է եւ մենք արդեն նրանց կողքին ենք: Հպարտանալու առիթ է տեխնոման պոլիտեխնիկցիների համար, որ մենք առաջինն ենք եւ առաջամարտիկը Հայաստանում»,- նշել է խմբի ղեկավարը:

Ջանիկ Սեւոյանը տեղեկացրել է, որ հավելվածում առկա են անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնց միջոցով հնարավոր է ոչ միայն ընթերցել, այլ նաեւ հետագայում վերընթերցելու համար պահպանել անհրաժեշտ հրապարակումը։ Կարելի է դիտել տեսահոլովակներ եւ լուսանկարներ, ինչպես նաեւ լսել ձայնային հաղորդագրություններ:

«Բազմաթիվ գաղափարներ կան իրագործելու, առաջիկայում կլինեն նոր թարմացումներ, նոր գործիքներ կհայտնվեն, ինչը կհաջողի ուսանողի կրթություն ստանալու գործընթացը»,- ասել է թիմի անդամ, ծրագրավորող Վանո Մուրադյանը: