15:38 | 13.04.18 | Նորություններ | 7451

IT Chess Cup-ը կմեկնարկի ապրիլի 27-ին

Ապրիլի 27-ին «Սիներջի» բիզնես կենտրոնում կկայանա «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության եւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպվող IT Chess Cup 2018-ի բացումը:

Մրցաշարին գրանցվելու վերջնաժամկետն ապրիլի 21-ն է: Հայտը հասանելի է այստեղ:

Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը եւ պաշտոնական փակումը՝ ապրիլի 29-ին:

«Նախորդ փորձից ելնելով՝ կարող ենք հստակ ասել, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ոչ միայն իրենց ոլորտից են հասկանում, այլեւ այնպիսի տրամաբանական խաղից, ինչպիսին շախմատն է»,- նշել են կազմակերպիչները: