12:19 | 21.03.18 | Նորություններ | 3752

ANEL-ում թվային փոխակերպմանը նվիրված սեմինար կանցկացվի

Մարտի 22-ին՝ ժամը 16:00-ին, ANEL-ի (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների) տարածքում կկայանա «Թվային փոխակերպում – արդյունաբերական IoT եւ 4.0 արդյունաբերություն» խորագրով սեմինարը:

Մուտքն ազատ է:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն արտադրության եւ գործընթացի ավտոմատացման նորագույն միտումները եւ լուծումները, ինչպես նաեւ արդյունաբերական IoT-ի իրականացման արդյունքում սարքավորումների օգտագործման ժամանակի ավելացման եւ արտադրանքի որակի բարելավման հարցերը:

Կքննարկվեն հետեւյալ թեմաները՝

-Ի՞նչ է արդյունաբերական IoT-ին,
-Ի՞նչ է 4.0 արդյունաբերությունը,
-Արդյունաբերական եւ առեւտրային IoT-ների տարբերությունը,
-Արդյունաբերական IoT-ի կառուցվածքը,
-IT/OT համակցումը,
-Արհեստական բանականության դերը արդյունաբերական IoT–ում,
-Արդյունաբերական IoT-ի իրական օրինակները: