15:18 | 16.03.18 | Նորություններ | 21995

Beeline-ը գործարկել է համացանցում անվտանգության կանոնների մասին էջը

Beeline-ն իր պաշտոնական կայքում գործարկել է բջջային ցանցում եւ համացանցում օգտատերերի անվտանգությանը նվիրված էջը։

Մասնավորապես, էջում նշված են Հայաստանում առավել տարածված ցանցային դրամաշորթության տեսակները եւ հանցագործների գործողություններից պաշտպանվելու միջոցները։

Էջը կազմված է երեք բաժիններից, որոնք վերաբերում են անվտանգությանը՝ բջջային ցանցում, համացանցում, ինչպես նաեւ երեխաների անվտանգությանը։

«Լինելով պատասխանատու օպերատոր՝ Beeline-ը մտահոգված է իր հաճախորդների անվտանգությամբ եւ ձգտում է զգուշացնել նրանց հնարավոր վտանգների մասին։ Մենք նաեւ մեծ նշանակություն ենք տալիս կիբեռանվտանգությանը եւ ամեն միջոց ձեռնարկում ենք անձնական տվյալների պաշտպանության համար։ Սակայն կան վտանգներ, որոնցից բաժանորդները կարող են պաշտպանվել միայն ինքնուրույն, եւ մենք կարեւոր ենք համարում պատրաստել նրանց, բացատրել, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն իրավիճակում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։