12:40 | 12.03.18 | Նորություններ | 20897
Beeline-ն ակցիա է հայտարարում My Beeline Armenia բջջային հավելվածի օգտատերերի համար։
Հավելվածից օգտվող բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ անվճար կտանան 100 ՄԲ բջջային ինտերնետ։ Բոնուսը հասանելի է ֆիզիկական անձանց` կանխավճարային եւ հետվճարային համակարգերի բաժանորդներին։ Ակցիան գործում է 2018թ․ մարտի 1-ից մինչեւ մարտի 31-ը։
«My Beeline Armenia հավելվածը, ըստ ներբեռնումների քանակի, առաջատարն է տարածաշրջանում։ Մեր հաճախորդներն այն ներբեռնել են ավելի քան 100 հազար անգամ, եւ մենք ուրախ ենք խրախուսել նրանց լրացուցիչ ինտերնետ ստանալու հնարավորությամբ։ Դրա համար պետք է ընդամենն օգտվել հավելվածից, առավել եւս, որ այն տրամադրում է սպասարկման ողջ սպեկտրը եւ թույլ է տալիս կառավարել ծառայությունները հեռախոսի միջոցով՝ առանց գրասենյակ այցելելու»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
My Beeline Armenia-ի միջոցով բաժանորդները կարող են միացնել եւ անջատել ծառայությունները, ստանալ հաշիվների եւ զանգերի վերծանում եւ տեղեկություններ գործող ծառայությունների, սակագնային պլանների մասին, առցանց վճարումներ կատարել եւ պատվիրել SIM քարտեր, հեռախոսներ ու այլ սարքեր ընկերության էլեկտրոնային խանութից (eShop)։