Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Sololearn

Ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակը

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

HIKEArmenia

Գտնել Հայաստանում նոր արշավային ուղիներ, կապվելտեղացի արշավ-էքսկուրսավար մասնագետների հետ

ARLOOPA

Վիրտուալ եւ լրացված իրականություն

Gugas

Միավորում է տաքսիի եւ քարփուլինգի գործառույթները

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

SmartGateVC-ն ներդրում է կատարել XCloud Networks եւ 2Hz ստարտափներում

SmartGateVC միկրո վենչուրային հիմնադրամը հայտարարել է իր առաջին երկու ներդրումների մասին՝ XCloud Networks եւ 2Hz հայկական ստարտափներում:  

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել են SmartGateVC-ում:

Ներդրման չափը չի հրապարակվում:

2Hz-ը մշակել է ձայնի բարելավման տեխնոլոգիա, որն իրական ժամանակում աղմուկը հեռացնում է խոսակցությունից: Ստարտափի հատուկ մշակած խոր նեյրոնային ցանցը կարողանում է աղմուկը տարանջատել ձայնից եւ այն վերացնել՝ առանց ազդելու մարդկային ձայնի վրա: Ընկերությունն այսօր Berkeley SkyDeck Accelerator-ի մասն է կազմում:

2Hz ստարտափի թիմը

2Hz ստարտափի թիմը
Լուսանկարը՝ SmartGateVC


«Ոգեւորիչ է տեսնել այսքան տաղանդավոր մարդկանց մեկ թիմում, եւ հիանալի է այն փաստը, որ այդ մարդկանց դու արդեն տեւական ժամանակ է՝ ճանաչում ես: Մենք ուրախ ենք համագործակցել այս թիմի հետ»,- ասել է SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը:  

«Նախասաղմնային այս ներդրումը կօգնի մեր ստարտափին բարելավել արհեստական բանականության վրա հիմնված հեղափոխական տեխնոլոգիան եւ աշխատել վաղ շրջանի պիլոտային գործընկերների հետ՝ ապացուցելու, որ լուծումը կիրառելի է իրական կյանքում: Մենք հիանում ենք SmartGateVC-ի գործունեությամբ եւ ոգեւորված ենք անցնել այս ճանապարհը այդ թիմի հետ»,- նշել է  2Hz-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը:

XCloud Networks-ը ստեղծում է լուծումներ՝ հեռահաղորդակցության եւ տվյալների կենտրոնների ցանցային ենթակառուցվածքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Դրանք արդեն իսկ կարողացել են կրճատել սպասարկող ցանցային ինժեներների կողմից տրամադրվող ժամանակը մոտ 100 անգամ, նվազեցնել կապիտալ ծախսերը մինչեւ 20 անգամ, իսկ օպերացիոն ծախսերը՝ մինչեւ 5 անգամ։  Ունենալով վաղ փուլի օգտագործողներ Եվրոպայում՝ ստարտափը ներկայում աշխատում է ամերիկյան շուկա մուտք գործելու ուղղությամբ:

«Մենք XCloud Networks-ի թիմի հետ աշխատում ենք անցած ապրիլից եւ ուրախ ենք այս համագործակցության առթիվ: Իսկապես հավատում ենք թիմի ներուժին»,- ասել է SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը:

«Մենք հաստատել ենք մեր տեխնոլոիգական մոտեցումը Եվրոպայում գտնվող նորարար օգտագործողների միջոցով, բայց դեռ շատ անելիքներ կան, որպեսզի առաջարկենք 10 անգամ ավելի լավ պրոդուկտ: Ներկայիս նախասաղմնային ներդրումային փուլը, ինչպես նաեւ SmartGateVC-ից ստացած գիտելիքները կարեւոր բաղադրիչներ են՝ այս բարդ քայլի իրականացման ուղղությամբ»,- տեղեկացրել է XCloud Networks-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Սարոյանը:

«XCloud Networks-ը բարձր մակարդակի ոլորտի փորձի եւ ձեռներեցական խոր մտածողության համադրություն է»,- հավելել է SmartGateVC հիմնադիր խորհրդատու Վազգեն Հակոբջանյանը:  

$3 մլն թիրախային կապիտալով SmartGateVC հիմնադրամը մինչեւ $100 հազ. ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, անվտանգությունը եւ իրերի ինտերնետը:

Հիմնադրամը փետրվարի վերջին հայտարարեց, որ ներդրում է ստացել ամերիկացի վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերից, որը Skype, Baidu, Hotmail եւ Tesla ընկերություններում առաջին ներդրողներից է: Երևանում ֆոնդը գործում է Hero House քովորքինգ տարածքում:  

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo