Climate Tech Hackathon

30 Հուն 2018 - 01 Հուլ 2018
ISTC

24-ժամյա միջոցառումը կստեղծի անտառային և գյուղատնտեսության մարտահրավերների լուծումներ գտնելու բարենպաստ միջավայր
Գրանցվել

Blockchain Hackathon: Securing the integrity of elections

23 Հուն 2018 - 24 Հուն 2018
Hero House

Թիմերը 30 ժամվա ընթացքում կզարգացնեն իրենց լուծումները
Գրանցվել

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Shadowmatic

Երեւակայությունը զարգացնող 3D փազլային խաղ

ARMOJI

Հայկական էմոջիների առաջին հավելվածը

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Zangi

Անվճար HD տեսազանգեր,չաթ

A2B transport

Երեւանի տրանսպորտային երթուղիների որոնում

Melon Splash

Փրկել փոքրիկ կենդանիներին

Քրեյգ Քենոն. Մի՛ վախեցեք դիմել Y Combinator-ին

2018թ. փետրվարի 8-9-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը հյուրընկալել էր շուրջ 2000 ներկայացուցչի ամբողջ աշխարհից:

Քրեյգ Քենոնը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի աքսելերատորներից մեկի՝ Y Combinator-ի մարքեթինգի տնօրենն է: Տարեկան երկու անգամ Y Combinator-ը $120 հազ. ներդրում է կատարում մեծ թվով ստարտափներում: 2005-ից մինչ օրս ավելի քան 1400 ստարտափ է ներդրում ստացել Y Combinator-ից:  

Itel.am-ի լրագրողը TechChill-ի շրջանակում զրուցել է Քրեյգ Քենոնի հետ:

- Y Combinator-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցության համար հազարավոր ստարտափներ են դիմում, սակայն շատ քչերն են հաջողության հասնում: Ինչպե՞ս հայտնվել հաջողակների ցանկում:

- Առաջին բանը, որ ցանկանում եմ ասել, այն է, որ շատ ստարտափներ դիմում են ավելի քան մեկ անգամ: Օրինակ, երկու տարի առաջ՝ ռաունդներից մեկի մասնակիցների 50%-ը դիմել էր արդեն երկրորդ անգամ:

Դիմելուց առաջ խորհուրդ եմ տալիս թիմ հավաքել, ունենալ զարգացման դինամիկա, մի քանի կարեւոր բան անել, որոնք կապացուցեն, որ դուք լավագույնն եք, եւ հետո մյուս ակնհայտ բաները՝ իրական շուկան, պրոդուկտի խորությունը եւ այլն:

Քրեյգ Քենոնը եւ Նարինե Դանեղյանը

Քրեյգ Քենոնը եւ Նարինե Դանեղյանը
Լուսանկարը՝ TechChill


Մարդիկ կարծում են, որ հայտերի լրացման գործընթացը բարդ է, բայց այդպես չէ: Շատ հաջողակ հայտեր կան, որոնք երկար-բարակ չեն գրված, բայց շատ արդյունավետ են:

- Y Combinator-ի գործընկեր Ադորա Չունգը մեզ հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ զարգացող երկրներից ստարտափները ինչ-որ չափով վախենում են ձեր ծրագրին դիմելուց: Համամի՞տ եք:

- Այո: Իսկապես կարծում եմ, որ մարդկանց զգալի մի հատված իսկապես վախենում է մեր աքսելերատորին դիմելուց: Եվ խոսքը հիմնականում զարգացող երկրների մասին է: Սա ճիշտ է հատկապես այն մասնագետների մասով, որոնք ՏՏ-ում քիչ են ներկայացված, ինչպես, օրինակ, կին հաքերները:  

Շատերն իրենք իրենց հոգեբանորեն որակազրկում են նույնիսկ դիմելուց առաջ, որովհետեւ վախենում են: Մտածում են, որ բավարար չափով լավը չեն, դիմելու համար դեռ շատ շուտ է կամ շատ ուշ, չունեն բավարար չափով համահիմնադիրներ եւ այլն: Իսկ իրականում այն, ինչ պետք է անել, ընդամենը դիմելն է, քանի որ գոյություն չունեն աութսայդերներ:

Այնքան շատ ստարտափներ կան, որոնք դիմում են մի քանի անգամ: Նրանք կորցնելու ոչինչ չունեն:

Իմ խորհուրդն է՝ դիմելուց առաջ ինքներդ ձեզ մի՛ որակազրկեք: Սա խրոնիկ խնդիր է շատ մարդկանց մոտ: Մեծ խնդիր է, որը պետք է հաղթահարել: Պարզապես դիմե՛ք, դա եմ ուզում ասել:

- Y Combinator-ը լավ ներկայացված չէ Հայաստանում: Չե՞ք կարծում, որ հարկավոր է ինֆո օր անցկացնել այստեղ:

- Հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես օգտվել մեր շրջանավարտների ցանցից:  

Իրականությունն այն է, որ մենք չունենք այնքան շատ աշխատակիցներ, որոնք կկարողանան շրջել ամբողջ աշխարհով, ելույթներ ունենալ եւ պատմել մեր մասին:

Այս խնդիրը լուծելու համար անցած տարի փորձ արեցինք մեծացնել մեր շրջանավարտների ցանցը: Ներկայում նրանում 4000 մարդ է ընդգրկված:

- Ի՞նչ սխալներ են հիմնականում անում ստարտափները՝ հայտերի ներկայացման փուլում:

- Շատ տարածված սխալներից է, որ երբեմն հայտերը պարզ լրացված չեն: Երբ դուք շատ խորն եք ուսումնասիրում ինչ-որ բան, մտածում եք, որ բոլորը հասկանում են, թե ինչ խնդիր է լուծում ձեր պրոդուկտը, որն է ձեր շուկան: Բայց իրականությունն այլ է՝ շատ մարդիկ ոչինչ էլ չեն հասկանում: Եվ եթե նրանց պարզ ձեւով չբացատրես, ոչ մեկ այդպես էլ չի հասկանա, թե ինչումն է ձեր պրոդուկտի կամ լուծման կարեւորությունը:

- Սիլիկոնյան հովիտը տասնամյակներ շարունակ աշխարհի տեխնո կենտրոնն է, բայց չե՞ք կարծում, որ ՏՏ-ն այսօր ավելի ապակենտրոնացված է դառնում:

- Կարծում եմ՝ պատմականորեն տեխնոլոգիաները զարգացել են Սիլիկոնյան հովտում: Տեխնո ընկերությունների նախկին աշխատակիցները գումարներ են ներդնում փոքր ստարտափներում՝ փորձելով տեսնել, թե ինչ կստացվի: Իսկ արդյունքը ձեւավորվում է ժամանակի ընթացքում:

Այսօր ամեն ինչ դառնում է ապակենտրոնացված: Իմ կարծիքով՝ դա ավելի է խորանալու: Տեխնոլոգիաներն ամենուր են այսօր, եւ չեմ զարմանա, եթե ամեն տարածաշրջանում ստեղծվեն կենտրոններ, որտեղ մարդիկ կտեղափոխվեն տեխնոլոգիաներ սովորելու եւ աշխատելու:

Քրեյգ Քեննոնի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo