17:19 | 01.03.18 | Նորություններ | 18376

Beeline-ը հայտարարում է հատուկ ակցիա սմարթֆոնների համար

Beeline-ը հատուկ ակցիա է մեկնարկում վաճառքում առկա սմարթֆոնների համար։

Ընկերությունում նշել են, որ մարտի 1-ից Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ներկայացված բոլոր սմարթֆոնները հնարավոր կլինի գնել 15% զեղչով, իսկ Beeline-ի օնլայն խանութում՝ 20% զեղչով։  

Զեղչը կարող է կազմել մինչեւ 50 000 դրամ։ Հատուկ ակցիայից օգտվելու համար հաճախորդը պետք է բաժանորդագրվի հետվճարային «Սմարթ» փաթեթներից որեւէ մեկին՝ 24 ամսով: Առաջարկը գործում է 30 000 դրամից բարձր արժեքով հեռախոսների համար մինչեւ մայիսի 31-ը։

Հեռախոսները զեղչված գներով նաեւ հասանելի են ապառիկով՝ Յունիբանկի միջոցով։

«Մենք շարունակում ենք դարձնել մեր ծառայությունները առավել հասանելի եւ հարմար մեր հաճախորդների համար։ Այսօր հայտարարում ենք գարնանային ակցիա, որի շրջանակում հաճախորդներին տրամադրում ենք մեծ զեղչեր։ Օրինակ, մեր ցանցում iPhone X-ը կարելի է գնել 598 000 դրամով՝ 648 000-ի փոխարեն, իսկ Samsung Galaxy A8-ը՝ 263 410 դրամով՝ 309 900-ի փոխարեն։ Վստահ եմ, որ սա հաճելի անակնկալ կլինի մեր հաճախորդների համար, հատկապես, որ զեղչից օգտվելու համար նույնիսկ պետք չէ տանից դուրս գալ», - նշել է Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։