11:21 | 01.03.18 | Նորություններ | 26907

IQOS տեխնոլոգիական լուծումն արդեն հասանելի է Հայաստանում

Այսօր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունը մեկնարկել է առանց ծխի հեղափոխական IQOS ապրանքի վաճառքը Հայաստանում:

Որպես առաջին քայլ IQOS-ի վերապատրաստված աշխատակիցները Երեւանի Dalma Garden Mall-ի հարմարավետ տաղավարում չափահաս ծխողներին կներկայացնեն ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն կտրամադրեն IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում IQOS-ի վաճառակետեր կգործեն նաեւ Երեւանի այլ խանութներում:  

IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչեւ գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։  IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որը, ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխրի, ինչպես նաեւ ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։

IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների եւ մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տեւած ուսումնասիրությունների արդյունք է:

2008-ից ի վեր PMI-ի հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4,5 միլիարդ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապես անցում կատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի:  

«Անկասկած, ամենամեծ հասարակական ներդրումը, որ PMI-ը կարող է ունենալ, ծխախոտն ավելի լավ այլընտրանքով փոխարինելն է: Հայաստանում IQOS–ը ներկայացնելու որոշումն  արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումը եւ ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը: Հավատացած ենք, որ Հայաստանում IQOS-ի պաշտոնական մեկնարկն ու հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելը մեծապես կնպաստեն առանց ծխի ապագա կերտելու մեր հավակնոտ նպատակին»,- նշել է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան:

IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիաը եւ Գերմանիաը: 2018թ. հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5 մլն չափահաս ծխող դադարեցրել է սիգարետ ծխելը՝ նախապատվությունը տալով IQOS-ին։ Ամեն օր մոտ 10 000 ծխող անցում է կատարում IQOS-ին:

PMI-ը նպատակ ունի ստեղծել առանց ծխի ապագա՝ մշակելով եւ վաճառքի հանելով այլընտրանքային ապրանքներ չափահաս ծխողների համար, ովքեր այլապես  կշարունակեին ծխել: PMI-ի ամենաառաջատար առանց ծխի ապրանքատեսակը՝ IQOS-ը, էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ մշակված ծխախոտի հատիկներն այրման մակարդակից ավելի ցածր ջերմաստիճանում՝ ծխի փոխարեն գոլորշի առաջացնելով: IQOS օգտագործելու արդյունքում մոխիր չի առաջանում:

PMI-ն իրականացնում է գիտական տեսանկյունից ապրանքի գնահատման ծրագիր՝ պարզելու համար, թե իր առանց ծխի ապրանքների օգտագործումը շարունակական ծխելու համեմատ որքան զգալիորեն է նվազեցնում վնասը: IQOS-ի վերաբերյալ PMI-ի հետազոտությունները առաջադեմ են ու հստակորեն մատնանշում են ռիսկի նվազեցման ուղղությունը: Հետազոտության հիմնական արդյունքներն են՝

-IQOS-ի գոլորշին միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան գիտական հետազոտության շրջանակներում դիտարկված սիգարետի նմուշը,
-Լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որ  IQOS-ի օգտագործման արդյունքում առաջացած գոլորշին զգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը,
-Մինչ օրս կատարված կլինիկական հետազոտությունները մատնանշում են, որ այն ծխողների մոտ, ովքեր վերջնականապես անցում են կատարել IQOS-ի,  զգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը:  Ազդեցության նվազումը նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր հետազոտությունների ընթացքում թողել են սիգարետ ծխելը,
-IQOS-ը ծխի երկրորդական աղբյուր չի հանդիսանում: Օդի որակի վերաբերյալ հետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա,
-Հետազոտությունը ցույց է տալիս IQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակ այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ թողել են ծխելը, մինչդեռ չափահաս ծխողների շրջանում  նրանց՝ IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա:

Նման արդյունքները փաստում են, որ PMI-ը համընթաց է շարժվում իր ծրագրին ՝ ապացուցել, որ IQOS-ն ավելի քիչ վնասակար այլընտրանք է այն ծխողների համար, ովքեր կնախընտրեն այս արտադրանքը:

PMI-ը Հայաստանում նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել: Այժմ PMI-ը հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի՝ Շվեյցարիայում եւ Սինգապուրում: