16:29 | 02.02.18 | Նորություններ | 4560

Y Combinator-ը ներդրողների համար անվճար օնլայն դասընթաց կանցկացնի

Y Combinator աքսելերատորն անվճար օնլայն դասընթաց կանցկացնի ներդրողների համար, որին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ բնակության վայրից:  

Startup Investor School-ը կդառնա 2017-ին գործարկված Startup School ծրագրի մաս:

Դասընթացին հնարավոր կլինի մասնակցել ինչպես Mountain View-ում գտնվող աքսելերատորի գրասենյակում, այնպես էլ՝ օնլայն:

Դասընթացը կանցկացվի մարտի 5-8-ը: Այն կօգնի ապագա ներդրողներին սովորել վաղ շրջանի ստարտափներում ներդրումներ կատարելու առանձնահատկությունները:
 
Դասընթացի մանրամասները, ինչպես նաեւ գրանցման հայտը հասանելի են այստեղ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 18-ն է: