13:08 | 22.01.18 | Նորություններ | 13243

Նորշենում բացվել է Արցախի 9-րդ «Արմաթ» լաբորատորիան

Արցախի Նորշեն համայնքի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում հունվարի 19-ին՝ բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որն 9-րդն է Արցախում:

Լեոնիդ Գուրունցի անվան դպրոցում այժմ սովորում է 54 աշակերտ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեռեւս դեկտեմբերին Նորշենի դպրոցին նվիրաբերել էր լաբորատորիայի որոշ սարքավորումներ, իսկ ԻՏՁՄ-ի ամանորյա բարեգործական երեկոյի ընթացքում Նազարյան կրթական հիմնադրամի, Ինստիգեյթ, PicsArt, Ucom, X-Tech, Essential Solutions, LimeTech, E-Works, FimeTech ընկերությունների եւ անհատների նվիրատվությունների շնորհիվ «Արմաթ» լաբորատորիան դարձել էր ամբողջական:

Ինժեներական լաբորատորիաներ են գործում նաեւ Ստեփանակերտում, Շուշիում, Վանքում, Քարվաճառում, Բերձորում, Վուրգավանում, որտեղ սովորում են ավելի քան 150 դպրոցականներ, իսկ «Արմաթ» ցանցն, ընդհանուր առմամբ, ունի 220-ից ավելի լաբորատորիաներ, որն էլ միավորում է շուրջ 5000 դպրոցականների: