11:28 | 22.01.18 | Նորություններ | 4315

Երեւանում ինտերնետի հիմունքներին նվիրված դասընթաց կանցկացվի

Փետրվարի 5-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա Ինտերնետի հիմունքներին եւ տվյալների վերլուծությանը նվիրված դասընթաց:

Երկուսուկես ժամ տեւողությամբ դասընթացի շրջանակում կներկայացվեն ինտերնետի հիմունքներն ու գործառույթները:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Դասընթացի առաջին մասը պատմում է տեխնիկական ծսռայությունների եւ կազմակերպությունների մասին, որոնք ձեւավորում են ինտերնետ էկոհամակարգը:

Երկրորդ մասում ներկայացվում են ինտերնետի մասին պրակտիկ հիմունքները:

Դասընթացի լեզուն անգլերենն է: