15:16 | 19.01.18 | Նորություններ | 5342

    Instagram-ն արդեն ցույց է տալիս, թե երբ եք վերջին անգամ օնլայն եղել

    Instagram-ը սկսել է ցույց տալ, թե երբ է օգտատերը վերջին անգամ ցանցում ակտիվ եղել:
        
    Արդեն հնարավոր է տեսնել, թե արդյոք օգտատերն այդ պահին օնլայն է կամ երբ է վերջին անգամ ակտիվ եղել ցանցում:

    Այս պահին գործառույթը հասանելի է միայն այն օգտատերերի դեպքում, որոնց հետ առանձին չատով զրուցել եք կամ նշել ձեր Story-ներում:

    Գործառույթը հնարավոր է անջատել կարգավորումներ բաժնում՝ Show Activity Status կոճակի միջոցով: Դա անելու դեպքում, սակայն, չեք տեսնի նաեւ մյուս օգտատերերի ակտիվությունը: