12:10 | 09.01.18 | Նորություններ | 6692

    Երեւանում չատբոտերին նվիրված դասախոսություն կանցկացվի

    Հունվարի 11-ին՝ ժամը 19:00-ին, Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում կանցկացվի դասախոսություն «Չատբոտեր. Ի՞նչ կարող են նրանք անել եւ ինչպե՞ս կարող ես ինքդ ստեղծել այն» թեմայով:

    Բանախոսը Benivo ընկերության տեխնիկական տնօրեն Դմիտրի Բրոդսկին է:  

    Մասնակցությունն անվճար է: Հարկավոր է գրանցվել այստեղ:

    Լոնդոնում եւ Երեւանում տեղակայված Benivo-ն (նախկինում՝ FlatClub) աջակցում է ընկերություններին՝ նոր աշխատակիցների վերաբնակեցման (relocation) հարցում:

    Benivo-ն, մասնավորապես, խորհրդատվություն է տրամադրում տվյալ աշխատակցի համար նոր քաղաքում կացության մատչելի վայր գտնելու, բանկային հաշիվ բացելու, բժշկի մոտ այցելելու եւ շատ այլ հարցերի դեպքում:

    Մի քանի ամիս առաջ այն ստեղծել է իր առաջին չատբոտը:

    Benivo-ն, որի հաճախորդների թվում են Google-ը, Microsoft-ը, Bloomberg-ը, Vodafone-ը եւ Apple-ը, ունի շուրջ 70 աշխատակից: Ընկերությունը վերջերս $10 մլն ներդրում է ստացել PBJ Capital ամերիկյան վենչուրային հիմնադրամից: Մյուս ներդրողների թվում են Granatus Ventures-ը, Millhouse-ը (որը կառավարում է Ռոման Աբրամովիչի ներդրումները) եւ Altair-ը:

    Benivo-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նիցան Յուդանի հետ Itel.am-ի զրույցը կարող եք կարդալ այստեղ: