13:09 | 08.01.18 | Նորություններ | 13299

    Չինաստանը ՏՏ մասնագետներին երկարաժամկետ վիզաներ կտրամադրի

    Չինաստանի իշխանությունները հունվարի 1-ից երկարաժամկետ վիզաներ են տրամադրում ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի բարձրորակ մասնագետներին:
     
    BBC-ի փոխանցմամբ՝ վիզան թույլ է տալիս երկրում գտնվել 180 օր: Վիզան տրվում է 5-10 տարի ժամկետով: Վիզա ստացած օտարերկրացին ունի իրավունք իր հետ Չինաստան տեղափոխել ընտանիքի անդամներին:

    Չինաստանի իշխանությունների հաշվարկով՝ իրենց կհաջողվի երկիր բերել շուրջ 50 հազ. մասնագետի:

    Հայտն անվճար է եւ կարելի է լրացնել օնլայն:

    Ցածրորակ միգրանտների հոսքը նվազեցնելու նպատակով՝ Չինաստանի իշխանությունները 2016թ. ներդրել էին աշխատանքային վիզաների տրամադրման բալային համակարգ: