16:11 | 21.12.17 | Նորություններ | 28491

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զեղչել է iPhone X եւ iPhone 8 սմարթֆոնների գները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել վերջին սերնդի iPhone X եւ iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով:

«Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի դադարում հանդես գալ նոր տոնական առաջարկներով: Այս անգամ առաջարկների շարքում մենք ներառել ենք նաեւ վերջին սերնդի iPhone սմարթֆոնները՝ իջեցված գներով: Մեծ պահանջարկ վայելող այս սարքերը կարող են հիանալի ամանորյա նվեր լինել: Հետեւե՛ք մեր նորություններին եւ ծանոթացեք տոնական այլ առաջարկների»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մոդել

Հին գին

Նոր գին

iPhone X (64 ԳԲ)

699 900

669 900

iPhone 8 (64 ԳԲ)

459 900

449 900

Զեղչը գործում է նաեւ ապառիկ տարբերակով գնելու դեպքում: