14:36 | 21.12.17 | Նորություններ | 23477
«Ռոստելեկոմ»-ն ամփոփել է հուլիսին հայտարարված «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները 50+ տարիքի ինտերնետ օգտատերերի համար:
Մասնակցելու համար անհրաժեշտ էր հայտ լրացնել azbukainterneta.ru կայքում՝ փոքր շարադրության միջոցով ներկայացնելով ինտերնետի կարեւորությունն ու ընձեռած հնարավորություններն ըստ անվանակարգի թեմայի։
Հայաստանյան մասնակիցներից մրցանակի է արժանացել Անահիտ Սարգսյանը (55տ․), որը ներկայացրել էր ինտերնետի կարեւորության իր պատմությունը։ «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան գրասենյակի կողմից մրցանակը շնորհվել է կենտրոնական վաճառքի եւ սպասարկման սրահում:
Խրախուսական մրցանակների են արժանացել 90 եւ ավելի տարիք ունեցող մասնակիցները։
Азбука Интернета նախագիծը Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից իրականացվում է 2015-ից: