13:34 | 15.12.17 | Նորություններ | 21149
«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի մի խումբ ուսանողուհիներ կյանքի են կոչել իրենց նախագիծը՝ ուղղված թատրոն-երիտասարդություն կապի սերտացմանը։
Երիտասարդների ջանքերով Երեւանի կամերային թատրոնի հետ համատեղ ներկայացվել է «Մարքեթինգի կիրառման առանձնահատկությունները թատրոնում» նախագիծը:
«Ուսանողներն այսօր անդրադարձ են կատարել մի շատ նուրբ հարցի՝ մշակույթի՝ որպես մեր կյանքի անբաժանելի մասի, եւ թատրոնի դերին երիտասարդների կյանքում։ Կարծում եմ նմանօրինակ հարցերի շուրջ իրական պատկերի նկարագրությունն ու առկա հիմնախնդիրների վերլուծությունը երիտասարդների կողմից առավել քան կարեւոր են։ Բացի այդ նախագծի նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին է վկայում այն, որ ուսանողուհիներն իրենց առջեւ դրված խնդրին ոչ ավանդական ու հետաքրքիր լուծում են տվել՝ իրականացնելով հաջողված գովազդային արշավ իրենց համալսարանի շրջանակներում։ Մեր ընկերության կողմից ուսանողներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրագործվում եւ շատերն ընկերությունում աշխատելու հրավեր են ստանում։ Ուրախ եմ, որ այս անգամ եւս կարողացանք լինել ուսանողների կողքին, աջակցել նրանց նախագծի իրականացմանը։ Համոզված եմ՝ նման երիտասարդներին մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ են սպասում ապագայում»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։