14:24 | 13.12.17 | Նորություններ | 22002

Beeline-ի գրասենյակները կաշխատեն հանգստյան եւ տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում, կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ նաեւ հանգստյան օրերին։

Մինչեւ Ամանոր Երեւանի եւ Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների գերակշիռ մասը բաց կլինի շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի բաժանորդները կարողանան նախապատրաստվել տոնական օրերին։

Բացի այդ, Երեւանի եւ մարզերի որոշ վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ կաշխատեն նաեւ տոն օրերին՝ 2018թ․հունվարի 3-ից մինչեւ հունվարի 7-ը։

«Ամանորյա տոնական օրերին մեր հաճախորդները ցանկանում են կապի մեջ մնալ իրենց մտերիմների հետ, բոլորին շնորհավորելու հնարավորություն ունենալ, նաեւ մեր որակյալ եւ մատչելի հեռախոսների տեսքով նվերներ մատուցել։ Եվ մենք մեր պարտքն ենք համարում նրանց տրամադրել այդ հնարավորությունը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախատոնական հանգստյան օրերին աշխատող գրասենյակները բաց են լինելու իրենց աշխատանքային ժամերին համապատասխան, իսկ տոն օրերին՝ ժամը 12։00-ից մինչեւ 16։00-ը։ Բացառություն կկազմեն Հյուսիսային պողոտայի եւ Ամիրյան փողոցի գրասենյակները, որոնք կաշխատեն 11։00-ից մինչեւ 22։00-ը, եւ «Երեւան մոլլ»-ում գտնվող գրասենյակը, որը բաց կլինի 11։00-ից մինչեւ 20։00-ը։