12:43 | 12.12.17 | Նորություններ | 18650

Ucom-ը հանդես է գալիս «Յուքոմիացում» նոր առաջարկով

Ucom ընկերությունը հայտարարել է, որ հանդես է գալիս ֆիքսված ծառայության իր բաժանորդների համար նոր առաջարկով:

Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ ընկերությունը սկսել է «յուքոմիացում» (#ucomմիացում) արշավը: Ֆիքսված ծառայության առկա եւ նոր բաժանորդները, միանալով շարժական հեռախոսակապի Ունիվերսալ ծառայությանը, կստանան մինչեւ երկու անգամ շատ րոպեներ, մինչեւ երկու անգամ շատ ինտերնետ եւ կօգտագործեն Ունիվերսալ ծառայությունը 4 ամիս առանց ամսավճարի:

Ունիվերսալ ծառայությունից նույն պայմաններով կարող են օգտվել նաեւ առկա ու նոր բաժանորդների 4 մտերիմները՝ ներկայացնելով առաջարկից օգտվելու հնարավորություն տվող հատուկ կտրոնը:

Նշվում է, որ, օրինակ, առաջարկի շրջանակում Ունիվերսալ 5500 սակագնային պլանի բաժանորդներն ամսական կստանան 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա եւ Ռուսաստան զանգելու համար, 10 ԳԲ շարժական ինտերնետ եւ դեպի տեղական բոլոր ցանցեր ու Արցախ 1500 կարճ հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, այսինքն՝ ստանդարտ ներառումներից երկու անգամ շատ ծավալ։

«Ի դեպ, փաթեթում ընդգրկված բոլոր 5 բաժանորդները կարող են ակտիվացնել MediaRoom հավելվածը եւ դիտել 55 ալիք շարժական TV-ով՝ առանց որեւէ վճարի: Սա շուկայում առկա թերեւս լավագույն կոնվերգենտ առաջարկն է», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Առաջարկը գործում է U!TV, U!Net, TriplePlay ֆիքսված ծառայությունների ներկայիս եւ նոր բաժանորդների համար՝ Ունիվերսալ ծառայությանը 2 տարի բաժանորդագրվելու դեպքում: