16:04 | 11.12.17 | Նորություններ | 4825

Քննարկվել են Nokia-ի ծրագրերը Հայաստանում

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ցանկություն է հայտնել, որ Nokia ընկերությունը մասնակցի Հայաստանում 5G ծածկույթ ներդնելու ծրագրին:

Այս մասին Վահան Մարտիրոսյանն ասել է Երեւանում Nokia ընկերության Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Օլաֆ Շուլցի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Նախարարը Nokia-ին նաեւ առաջարկել է Հայաստանում, բացի առեւտրային ներկայացուցչությունից, R&D (գիտահետազոտական) լաբորատորիա ստեղծել:

Օլաֆ Շուլցն իր հերթին նախարարին ներկայացրել է վերջին շրջանում ընկերության իրականացրած ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք ընդգրկում են նաեւ թվային տնտեսության ոլորտը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային թվային համակարգ ներդնելու Nokia-ի փորձը։