11:23 | 28.11.17 | Նորություններ | 20447
Beeline-ը հայտարարել է Շիրակի մարզի Առափի գյուղում ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքի արդիականացման մեկնարկի մասին:
Գյուղում կտեղադրվեն ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, որոնց շնորհիվ բնակիչներին հասանելի կլինի նոր որակի ինտերնետ՝ մինչեւ 10 Մբ/վրկ. արագությամբ:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2017թ․ դեկտեմբերի 20-ը։
«Հայաստանում Beeline-ի համար շատ կարեւոր է, որ իր բաժանորդները կարողանան օգտվել որակյալ կապի ծառայություններից ամբողջ երկրի տարածքում։ Այդ իսկ պատճառով մենք հետեւողականորեն արդիականացնում ենք մեր ցանցերը ամեն բնակավայրում։ Վստահ եմ, որ Առափի գյուղի բնակիչները մեր մյուս բաժանորդների պես բարձր կգնահատեն արագ ինտերնետն ու որակյալ ձայնային ծառայությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Արդիականացումից հետո Առափի գյուղի Beeline-ի բաժանորդների ֆիքսված հեռախոսահամարները կփոխվեն: Յուրաքանչյուր բաժանորդ այդ մասին կտեղեկացվի անհատապես: Բացի այդ, բոլորի համար 6 ամսով միացվելու է հին համարին զանգահարելիս համարի փոփոխության մասին տեղեկացման ավտոմատ ծառայությունը: