16:06 | 16.11.17 | Նորություններ | 35334

BeeTV-ն արդեն հասանելի է Samsung սմարթ հեռուստացույցներով

Հայաստանում Beeline-ը հայտարարում է Samsung սմարթ հեռուստացույցների համար BeeTV հեռուստատեսության գործարկման մասին։

«Quatro ծառայությունների փաթեթների բոլոր բաժանորդներին հասանելի կլինի ժամանակակից եւ որակյալ հեռուստատեսություն Samsung սմարթ հեռուստացույցներով՝ առանց լրացուցիչ սարքավորումների։

Հարկավոր է միայն ներբեռնել BeeTV հավելվածը Samsung Smart TV հեռուստացույցի  մենյուից, հավաքել Quatro բաժանորդի օգտատերի անունն ու գաղտնաբառը եւ օգտվել Beeline-ի տրամադրած ժամանակակից հնարավորություններից։ Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդների համար հասանելի կլինեն 100-ից ավելի հեռուստաալիքներ դիտելու, catch up-ի, եթերը ձայնագրելու եւ այլ հնարավորություններ»,- ասված է հաղորդագրությունում:

«Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ ստեղծել մեր բաժանորդների համար, եւ մի քանի հարթակներով BeeTV-ին հասանելիությունը թույլ է տալիս վայելել հեռուստատեսությունը՝ ինչպես ընդունիչներով եւ սմարթ հեռուստացույցներով, այնպես էլ սմարթֆոններով ու պլանշետներով։ Վստահ եմ, որ մեր հաճախորդները բարձր կգնահատեն այս առաջարկի պարզությունը, հարմարավետությունն ու բարձր որակը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Quatro ծառայությունների բոլոր փաթեթների բաժանորդներն առանց հավելավճարների ստանում են միաժամանակ երեք սարքերով՝ հեռուստացույցով, սմարթֆոնով եւ պլանշետով տարբեր հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն։ Ավելին, Beeline բջջային կապի բաժանորդների համար BeeTV ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման։

Quatro ծառայությունների փաթեթի շրջանակում բաժանորդներին տրամադրվում են բջջային կապի, բջջային ու ֆիքսված ինտերնետի, ինչպես նաեւ BeeTV հեռուստատեսության ծառայություններ։ Փաթեթի լրացուցիչ առավելությունն այն է, որ բոլոր այդ ծառայությունների դիմաց կարելի է վճարել՝ լիցքավորելով Quatro բջջային համարը։ Ծառայությունների փաթեթները կարելի է միացնել ինչպես առցանց՝ www.beeline.am էջում, այնպես էլ Beeline-ի բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։