12:07 | 14.11.17 | Նորություններ | 20092
Beeline-ը հայտարարում է տարաժամկետ վճարման հնարավորությամբ iPhone 8 եւ iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքի մասին։
Այս երկու մոդելները հնարավոր է գնել Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում՝ ամսական վճարելով 19 170 դրամից սկսած՝ «Սմարթ 5500» սակագնային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում։ Այս առաջարկից օգտվելիս, հաճախորդը չի վճարում որեւէ տոկոս կամ հավելավճար։
Ապառիկը կարելի է ձեւակերպել 12, 18 եւ 24 ամսով, իսկ վճարումները կատարել բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում եւ առցանց:
«Մենք միշտ ձգտում ենք ապահովել մեր հաճախորդների հարմարավետությունը՝ նրանց տրամադրելով առավել պարզ եւ հարմար առաջարկներ եւ ծառայություններ։ Եվ մեր հաճախորդները բարձր գնահատեցին տարաժամկետ վճարմամբ հեռախոս գնելու հնարավորությունը, որի ժամանակ նրանք տոկոսների փոխարեն վճարում են կապի ծառայությունների համար։ Առավել եւս, որ մենք առաջարկում ենք վճարումներ կատարելու շատ հարմար տարբերակներ, այդ թվում առցանց եւ տերմինալների միջոցով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Տվյալ առաջարկի շրջանակում Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում կարելի է տարաժամկետ վճարման պայմանով գնել սմարթֆոնների տարբեր մոդելներ, որոնց արժեքը կազմում է 30 000 դրամից մինչեւ 550 000 դրամ, «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթներից որեւէ մեկի հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:
Առաջարկի շրջանակում ապառիկը ձեւակերպվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ Յունիբանկի միջոցով: